29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի նախագահը դեռ Ղարաբաղում է

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր Արցախի “Ասպարեզ” ռազմաուսումնական կենտրոնում նախագահ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին:

Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ:

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց “Արցախ” թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են եւ արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ:

Իվանյան համայնքում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը ներկա են գտնվել հիմնանորոգված եւ ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը:

Օրվա ավարտին  հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:

 

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ