10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2024

Իրանի պատասխանը տարբերվելու է ուժի առումով

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Mehr-ի փոխանցմամբ՝ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։  

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 927

Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Նովոհրոդիվկան, որը գտնվում է Պոկրովսկից մոտ 12 կմ հեռավորության վրա, որը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Ուկրաինայի արևելքում: Հիշեցնենք, որ  Նովոհրոդիվկան մինչ պատերազմն ուներ 14000 մարդ։ Ուկրաինական բանակի գլխավոր շտաբը մանրամասնել է ծանր մարտերը Պոկրովսկի հատվածում, ներառյալ Նովոհրոդիվկան: Նշվում է, որ ռուսական առաջխաղացման 29 փորձեր հետ […]

Վթարի հետևանքով զոհվել է 48 մարդ /Տեսանյութ/

Նիգերիայի կենտրոնական նահանգում առնվազն 48 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ վառելիքով բեռնատարը բախվել է ուղևորատար մեքենային: Նիգերի Պետական ​​Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով մոտ 00:30-ին և պայթյունի պատճառ է դարձել: Գործակալության գլխավոր տնօրեն Աբդուլահի Բաբա Արահն ասել է, որ արձագանքման խմբեր են ուղարկվել դեպքի […]

Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»

Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն վնասազերծելու ժամանակ զոհվեց մեկ ոստիկան՝ ոստիկանության կապիտան, վիրավորում ստացավ ևս մեկը՝ ոստիկանության լեյտենանտ։ Պետական ինստիտուտների, պետական ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտելի է՝ անկախ քաղաքական իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից: Սրանով հանդերձ, տեղի ունեցածի պատճառներն ավելի խորքային են, եթե կուզեք՝ […]

Այստեղ հաց, այստեղ կաց. Փաշինյանը գրառում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։ Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը […]

Virgin Australia ավիաընկերությունը աշխատանքի է ընդունել Դաունի համախտանիշով աղջկան

Ավստրալական Virgin Australia ավիաընկերությունը ոգեշնչող օրինակ է տվել՝ աշխատանքի ընդունելով Դաունի համախտանիշով աղջկան։ Էլ Սայերսը իր ճանապարը ավիաընկերությունում սկսել է որպես փորձնակ։ Քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ անցնելով մշտական աշխատանքի։ Այս մասին տեղեկացնում է Արեւ -երեխաներ ֆեյսբուքյան հարթակը:  

Երկրից հեռացած նախագահը խոստանում է «շարունակել պայքարը» հանուն ժողովրդավարության /Տեսանյութ/

Վենեսուելայի ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը խոստացել է «շարունակել պայքարել» իր երկրի ժողովրդավարության համար՝ Իսպանիայում ապաստան ստանալուց հետո։ Պարոն Գոնսալեսը շաբաթ օրը լքել է Վենեսուելան՝ շաբաթներ անցկացնելով Կարակասում Իսպանիայի դեսպանատանը թաքնված՝ կնոջ հետ ժամանելով Մադրիդի Տորեխոն դե Արդոզ ռազմաավիաբազա տեղական ժամանակով մոտ 16:00-ին (14:00 GMT): 75-ամյա քաղաքական գործչի  հեռանալը հաջորդեց հուլիսի 28-ի ընտրություններից հետո տեղի ունեցած […]

Ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են․ 168.am

168.am-ը գրում է․ Տևական ժամանակ հասարակությանը մոլորեցնելուց հետո իշխանությունները ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են։ Դրանք բոլորովին էլ այնպիսին չեն, ինչպիսին մինչև վերջերս ներկայացնում էին։ Օրերս պաշտոնական վիճակագրությունը հայտարարեց, որ վերանայել է տնտեսական աճի նախկին ցուցանիշները և կտրուկ նվազեցրել։ Վերանայումից հետո, իշխանությունների այդքան գովաբանած համաշխարհային մակարդակի աճերից շատ քիչ բան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի