Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից : Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի […]
Շուտով, շատ շուտով, հայ մարդու ազգայնական տեսակը կվերածվի փոքրամասնության, աղանդի։ Ինչպես, որ այսօր քրիստոնեական շատ աղանդներ։ Գալու է օրը, որ այս տեսակին, երբ հանդիպեն փողոցում, կամ՝ որեւէ այլ միջավայրում, իրար մեջ կփսփսան, կամ՝ մատնացույց կանեն. թե՝ «էս խղճուկը, «Անուղղելի Հայրենապաշտ» գաղափարադաստիարակչական, քաղաքական աղանդի ներկայացուցիչ է։ Հեռու կմնաք այս՝ Հայենիք քարոզողներից։ Սրանք, այն տեսակն են, ովքեր […]
Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»: Հարց է ծագում՝ եթե այդքան ինքնիշխան ու անկախ ենք, բա ինչի՞ ենք այդ հարցը քննարկում ֆրանսիացի եվրոնախարարի հետ: Թե՞ եվրոպական հպատակություն ընդունելն է տեղավորվում էլ ավելի ինքնիշխան ու անկախ լինելու կոնցեպտի մեջ: […]
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որեւէ երկրի անվտանգության երաշխիքը տվյալ երկրի բանակն է՝ լավ սպառազինված եւ մարտունակ․․․եւ ոչ՝ չեղած, մտացածին, մանիպուլյատիվ <խաղաղությունը>․․․․․Ելակախեղդ արեցիր մի ամբողջ երբեմնի մարտունակ բանակ եւ անվտանգ երկիր, հերիք է ճամարտակես, հե-րիք է․․․ Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես եւ պատերազմի մեջ պահես երբեմնի անվտանգ երկիրը։ […]
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։