05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է.

«Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»: Հարց է ծագում՝ եթե այդքան ինքնիշխան ու անկախ ենք, բա ինչի՞ ենք այդ հարցը քննարկում ֆրանսիացի եվրոնախարարի հետ: Թե՞ եվրոպական հպատակություն ընդունելն է տեղավորվում էլ ավելի ինքնիշխան ու անկախ լինելու կոնցեպտի մեջ:

Թվում է, թե օրվա իշխանությունն իր որեւէ հերթական հակազգային քայլով դժվար թե կարողանա հանրությանը զարմացնել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Մամուլն ահազանգում է, որ ԲՏԱ նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2.7 միլիարդով կրճատել Է ռազմարդյունաբերության բյուջեն եւ ուղղել պարգեւավճարներին եւ գործուղումներին: Ըստ տարածված լուրերի` թուրքագետ Մխիթարի ղեկավարած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որոշել են, որ Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կարելի է կրճատել 2.7 միլիարդ դրամ եւ այդ գումարով այլ ծախսեր հոգալ։ Այդ թվում՝ 25.0 մլն դրամը կհատկացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ որպես պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, 3.5 մլն դրամը կհատկացվի ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեին՝ որպես պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, 674.5 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, 7.0 մլն դրամը կհատկացվի արտասահմանյան գործուղումներին. նախատեսված են այլ ծախսեր եւս: Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է:

Իսկ այ անվտանգ լինելը, կարծես թե, կամաց-կամաց ՔՊ-ականները սկսում են հասկանալ, թե ինչ է: ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ նույն ինքը Լուլուն, ի զարմանս մեզ, սկսել է համաձայնել ընդդիմության բարձրացրած խնդիրների հետ: Նա խորհրդարանում անկեղծացել է. «Ցավոք սրտի, անզեն աչքով է երեւում հանցագործության մակարդակի բարձրացումը ՀՀ-ում եւ, միշտ չհամաձայնվելով ընդդիմության հետ, այո՛, այդ մի տողի հետ համաձայն եմ՝ երբեմն մթնոլորտն անվտանգ չէ ՀՀ քաղաքացու համար։ Երբ ես իմ երեխաներին տանից դուրս եմ ուղարկում, այնուամենայնիվ, ավելի անհանգիստ եմ նրանց վերադարձի համար, քան տարիներ առաջ, որովհետեւ օր օրի հանցագործությունների թիվն աճում է»: Ի՞նչ ասես, դեռ շատ եք երանի տալու տարիներ առաջվա անվտանգությանն ու ապահովությանը:

Իրավիճակ է փոխվել դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կյանքում: Նախկին իշխանություններին անողոք քննադատող Յոժն ապշեցնող հայտարարությամբ է հանդես եկել: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե չի ուզում ինքը, իր երեխաներն ու հարեւաններն ապրեն Արեւմտյան Ադրբեջանում: Նա զարմանք է հայտնել, որ Ալիեւի խոսքերին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը ձայն չի հանում: «Մենք ընդամենն ասում ենք, որ մենք սուվերեն պետություն ենք եւ իրավունք ունենք զինվելու, յա՛, լո՞ւրջ եք ասում, էդքան բան, հա՞: Լեզուներդ հանե՛ք այդ ձեր գողտրիկ, խոնավ լորձաթաղանթ ունեցող տեղերից եւ խոսե՛ք: Թե բա՝ հանկարծ պատերազմ կարա սկսի, տենց բանից պատերա՞զմ ա սկսվում: Էս մակարդկա՞կն ա… Թե՞ մենակ մենք պետք է ասենք: Ասե՛ք, խոսե՛ք, մարդիկ մտածեն, որ պետություն ունենք… Ո՞ւր է քո պաշտպանությունը, ո՞ւր ա քո մեջքը»,- հարց է բարձրացնում Դանիելյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ