Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով: […]
Ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» զինված խմբավորման անդամների կողմից օգտագործվող փեյջերները պայթել են Լիբանանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Լիբանանում Իրանի դեսպանը եղել է 2800 այլ մարդկանց թվում, որոնք վիրավորվել են Բեյրութում և մի շարք այլ շրջաններում միաժամանակյա պայթյունների հետևանքով: Հեզբոլլահը, որին աջակցում է Իրանը, ասել է, […]
lurer.com. -ը գրում է. «Նախկինների դղյակները հաշվող ու առգրավելու համար հազարավոր գործեր դատարան բերած ՔՊ-ականները աչք են փակում իրենց թիմում արագ հարստացողնրի վրա, որոնք տարատեսակ մեխանիզմներով փորձում են թաքցնել իրենց «նվաճումները» անշարժ գույքի եւ այլ կապիտալների ոլորտում։ 2023 թ. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, շուրջ 33 հազար ԱՄՆ դոլարով ամառանոց է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակ Հակոբ […]
«Հրապարակ» -ը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Ըստ միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրեւ թե դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […]
Ձերբակալվել է հայտնի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը՝«Սև Հովազի» հրամանատարը։ Ըստ ՔՊ հաղորդագրության՝ նա ձեբակալվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի բացահայտման արդյունքում. Հավելենք,որ այդ գործով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են։ Հիշեցնենք՝ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զոհվել է 44-օրյա պատերազմում:
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ […]
«Հրապարակ»-ը գրում է. «Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արեւմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։ Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին եւ ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արեւմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել […]
«Ժողովուրդ»-ը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում գիշերօթիկի սան երեխային «մանկատան սան» ասել, նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. սա փոխելու ենք»։ Իրականում, այո, փոխեց պատկերը Փաշինյանի կառավարությունը: Հայաստանում լուծարվեցին գիշերօթիկներ և մանկատներ, որպես այլընտրանք՝ սաներին առաջարկելով տներում ապրել. չկա գիշերօթիկ, հետևաբար չկա գիշերօթիկի սան, որ նրանց […]