Ստուգենք ինքներս մեզ
Հավատա’ Աստծուն և սիրի’ր Աստծուն, քեզ հեռու պահիր անմաքուր մտածումներից և մարմնական հաճույքներից, փախիր սնափառությունից, անդադար աղոթիր, քնելուց առաջ և քնելուց հետո սաղմոս երգիր, սովորիր Սուրբ Գրքում քեզ տրված պատվիրանները, մտապահի’ր սրբերի գործերը, որպեսզի հոգիդ, հիշելով պատվիրանները, իր առջև օրինակ ունենա սրբերի ջերմեռանդությունը: Հատկապես ջանա’ կատարել առաքելական պատգամը. Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի […]