22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստուգենք ինքներս մեզ

Հավատա’ Աստծուն և սիրի’ր Աստծուն, քեզ հեռու պահիր անմաքուր մտածումներից և մարմնական հաճույքներից, փախիր սնափառությունից, անդադար աղոթիր, քնելուց առաջ և քնելուց հետո սաղմոս երգիր, սովորիր Սուրբ Գրքում քեզ տրված պատվիրանները, մտապահի’ր սրբերի գործերը, որպեսզի հոգիդ, հիշելով պատվիրանները, իր առջև օրինակ ունենա սրբերի ջերմեռանդությունը: Հատկապես ջանա’ կատարել առաքելական պատգամը. Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի (Եփես.4,26) և մտածի’ր, որ սա ասված է ընդհանրապես յուրաքանչյուր պատգամի մասին, որպեսզի արեգակը մայր չմտնի ոչ միայն մեր բարկության, այլ նաև մյուս մեղքերի վրա: Քանզի լավ է և անհրաժեշտ, որ մեզ ո’չ արեգակը դատի ցերեկվա հանցանքի համար, ոչ լուսինը՝ գիշերվա մեղքի և անգամ վատ մտածումների համար:

Որպեսզի մեզ հեռու պահենք դրանից, լավ է լսել և պահել առաքելական խոսքը. Քննեցե’ք դուք ձեզ(Բ.Կորնթ.13,15): Դրա համար թող յուրաքանչյուրը հաշիվ տա իր ցերեկային և գիշերային արարքների համար: Իսկ եթե մեղանչել է, թող դադարի մեղք գործելուց, եթե չի մեղանչել, թող չպարծենա դրանով, այլ թող բարու մեջ հարատևի և անհոգության չտրվի և’ մերձավորին չդատոլով, և’ իրեն արդար չհամարելով. Մինչև գա Տերը’ գաղտնին քննողը(Ա.Կորնթ.4,5):

Հաճախ անգամ մեզանից է ծածկված լինում այն, ինչը որ մենք ենք անում, սակայն Աստված տեսնում է ամեն ինչ: Այդ պատճառով, դատաստանը թողնելով Աստծուն, կարեկից լինենք մեկս մյուսի նկատմամբ, սկսենք կրել մեկս մյուսի բեռը (Գաղատ.6,2) և ստուգենք ինքներս մեզ և լրացնենք այն, ինչի մեջ թերի ենք։

Սուրբ Անտոն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ