Պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի /Տեսանյութ/
Mehr-ի փոխանցմամբ՝ Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի։ Դժբախտաբար, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ: Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։