17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր

ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր պետական դավաճանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Կիմ Բալայանը:

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում պետական դավաճանություն էր, որը հանգեցրեց այնտեղից հայերի զանգվածային տեղահանմանը։ Եվ Հայաստանի վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենան նրա համար»,- նշում է Բալայանը:

Նշենք, որ Կիմ Բալայանի որդին` Տիգրան Բալայանը, Բելգիայում գործող դեսպանն է և ՀՀ ներկայացուցիչն է Եվրամիությունում:

«Խելոք դիվանագետը պետք է փորձի նաև ինչ-որ տեղ հարմարվել, եթե ունի հստակ նպատակ, թե որքանով է կարողացել իրականացնել նպատակները` պետք է ուսումնասիրեք իր գործունեությունը` թե Հոլանդիայում, թե այստեղ: Իմ կարծիքով` Հոլանդիայում կատարածը աննախադեպ է, որովհետև Հոլանդիայի խորհրդարանը միակ խորհրդարանն է, որը ընդունեց պատժամիջոցներ` Ալիևի հանդեպ»,- նշեց նա` անկեղծանալով, որ չէր ցանկանա, որ որդին այս իշխանությունների օրոք աշխատեր այդ համակարգում, բայց դա բացառապես նրա որոշումն է:

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ