23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծեծել են Վանո Սիրադեղյանի որդուն

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։

Օրագիր.News-ը գրում է, որ  կապ է հաստատել  Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։

Նրա խոսքով՝ դեպքի մասին այսօր են իմացել, երբ նրանց մայրը այցելել է որդուն և նրան տեսել է ծեծված վիճակում։

«Գլուխն արյունոտ, մարմինը՝ կապտուկների մեջ, երիկամների ցավերով։ Դավիթը դեպքի մանրամասները չի պատմել, գուցե մտածում է՝ հետո ինչ-որ խնդիրներ կառաջանան։ Նշեմ, որ եղբորս գլխին խաչաձև սպի կա, որը նախկինում գլխի հարվածի հետևանքով է եղել։

Քանի որ շատերն են եղբորս ճանաչում, գիտեն, որ նա տաղանդավոր տղա է, սիրված, հարգված, բարի, բայց վատ սովորություն ունի՝ խմում է, հորս ընկերներից գումար է վերցնում։

Նրա խնդիրները անլուծելի են դարձել նրանից, որ հայրս նրան տուն է ժառանգել, սակայն, նրան այդ տունը չեն տալիս, որի պատճառով էլ չի կարողանում ո՛չ լուծել իր խնդիրները, ո՛չ խմիչքի հանդեպ կախվածությունից բուժվել, հարբած վիճակում ման է գալիս, և նրա հետ պարբերաբար նման դեպքեր են լինում, ինչը կապված է նաև հորս հետ»,- նշել է Արփին։

Նա հավելել է, որ գրառումից հետո իր հետ տարբեր մարդիկ են կապ հաստատել և խնդրել հեռացնել գրառումը, որոշներն էլ փորձել են դեպքից մանրամասներ հայտնել, որն Արփի Սիրադեղյանը չցանկացավ հայտնել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ