23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնյան 58 ենթակաների հետ սեռական կապի մեջ է եղել /Տեսանյութ/

Չինաստանի հարավարևմտյան հատվածում 52-ամյա կին պաշտոնյան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և մեկ միլիոն յուանի (140,000 ԱՄՆ դոլար) տուգանքի՝

մոտ 60 միլիոն յուան կաշառք ստանալու, 58 ենթակաների հետ սեռական հարաբերություններ ունենալու և այլ զանցանքների համար:

Չժոն Յանը  նախկինում եղել է Գույչժոու նահանգի Քյանան պրեֆեկտուրայի ղեկավարը::

Հայտնի է, որ պաշտոնավարման ընթացքում նրան հաճախ անվանում էին «գեղեցիկ ղեկավար»։

Չժոնգը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի:

NetEase News-ի փոխանցմամբ՝ սրա հետ մեկտեղ, Չժոնգը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել տղամարդ ենթակաների հետ:

Նա նրանց հետ մեկնել է «գործուղումների»՝  սիրեկանների հետ ժամանակ անցկացնելու համար:

Ըստ ԶԼՄ-ի՝ որոշ տղամարդիկ նախընտրել են լինել նրա սիրեկանը, որպեսզի օգտվեն առավելություններից:

Նշվում է, որ Չժոնգը ունեցել է 58 սիրեկան և նրան հաճախ տեսել են մասնավոր գիշերային ակումբներում:

Բացի 13 տարվա ազատազրկումից և մեկ միլիոն յուան տուգանքից, նա զրկվել է Կոմունիստական կուսակցությունում պաշտոնից:

«Ես ամաչում եմ իմ արարքների համար»,- խոստովանել է Չժոն Յանը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ