Հրաշքի եւ երազանքի պահը. Մայր Աթոռը բացել է արխիվները /Տեսանյութ/
Վազգեն Ա Վեհափառը խորհրդային Հայաստանի վերջին մյուռոնօրհնեքը կատարեց 1983 թվականին։ Այդպիսով՝ Խորհրդային Միության տարիներին Նորին Սրբությունը կարողացավ ընդհանուր առմամբ 4 մյուռոնօրհնեք կատարել։
«Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի քարոզից մեկ հատված: Ֆիլմաշարը բաղկացած է 8 ֆիլմից: