BMW-ի ղեկավարն ուշագնաց է եղել ավտոսալոնի բացման ժամանակ /վիդեո/
BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Քրյուգերն Մայնի Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսալոնի բացման ժամանակ ուշագնաց է եղել: 49-ամյա գլխավոր տնօրենը գիտակցությունը կորցրել է իր ելույթի ժամանակ` մամուլի ասուլիսի սկսվելուց քիչ անց, գրում է lifenews.ru-ն: Նրան երկու օգնականներն անհապաղ տեղափոխել են բեմից:
Միջոցառումը հետաձգվել Է անորոշ ժամանակով:
BMW-ի ներկայացուցիչ Մաքսիմիլիան Շեբեռլը պատմել Է, որ Քրյուգերն իրեն վատ է զգացել դեռ մինչեւ շնորհանդեսի սկսվելը: Ներկայում նրա վիճակը կայուն է, եւ նա իրեն ավելի լավ է զգում: