16 տարեկան աղջկան սպանողին ընդամենը տնային կալանքի են դատապարտել
Օրեր առաջ Նովոսիբիրսկի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր 16-ամյա Կարինա Զալեսովայի դին` դանակի 8 հարվածների հետքերով: Ինչպես արդեն անդրադարձել է Henaran.am-ը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է առանձնատան սեփականատիրոջ որդի, նրա հասակակից Մատվեյը:
Այժմ Կարինայի հարազատները ահազանգում են, որ Մատվեյի հայրը, օգտագործելով իր կապերը, ցանկանում է գործն այնպես ներկայացնել, ասես աղջիկն ինքնասպան է եղել, իր որդին նույնպես ցանկացել է ինքնասպան լինել, սակայն իրեն հաջողվել է հասնել ժամանակին ու նրան դա թույլ չտալ անել:
Կարինայի հայրը` Սերգեյը, ահազանգում է, որ իրականում հենց Մատվեյն է սպանել իր դստերը: Նրա խոսքով` նախկինում տղան սոցցանցերում Կարինային սպառնացել է կտրել կոկորդը, բացի այդ` սպանությունից հետո զանգահարել է ընկերներին եւ պատմել, թե ինչպես է սպանել իր աղջկան, գրում է fishki.net-ը:
«Նրա օլիգարխ հայրը ցանկանում է աղջկաս սպանությունը` դանակի 8 հարվածով ի դեպ, ներկայացնել որպես սպանություն: Նա իր կապերն է օգտագործել, եւ այժմ մարդասպանն ընդամենը տնային կալանքի տակ է, փոխանակ արժանի պատիժը կրի: Ես ստիպված եմ դիմել զլմ-ների օգնությանը, որպեսզի հանցագործն անպատիժ չմնա»,- հայտարարել է Սերգեյը: