05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական գործիչները քննարկում են մարմնավաճառության օրինականացման մասին օրենքը

Գերմանիայում քաղաքական գործիչները եւ ոստիկանությունը առաջարկել են չեղյալ հայտարարել մարմնավաճառությունը օրինականացնող օրենքը, գրում է “Bild” թերթը: Օրենքի ընդունումից 10 տարի անց նրանք հասկացել են, որ այն արդյունավետ չէ:

Ոստիկանների պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ օրենքը ձախողվել է, եւ արժե այն վերանայել: Նա նշել է, որ աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպող կավատների թիվն աճել է, եւ հիմա նրանք հնարավորություն ունեն արդարացվելու իրենց գործի օրինականությամբ:

Օրենքը վերանայելու առիթ է հանդիսացել Եվրահանձնաժողովի կողմից անցկացվող ուսումնասիրությունը մարմնավաճառության վերաբերյալ: Մասնագետները համեմատել են 150 երկրների տվյալներ եւ պարզվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում մարմնավաճառության նպատակով մարդկանց վաճառքը աճել է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ