18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչն է առաջին հերթին գրավում զուգընկերոջը

Այն հատկանիշները, որոնք մենք ձգտում ենք գտնել հակառակ սեռի մեջ, չեն համընկնում հնարավոր զուգընկերոջ հանդեպ ունեցած մեր իրական ձգտումների հետ: Դա հիմնականում վերաբերում է զուգընկերոջ սեքսուալ հմայքին:

Մենք ցանկանում ենք ունենալ խելացի ու հուսալի զուգընկեր, հումորի զգացումով, սակայն բոլորս էլ անգիտակցաբար ձգտում ենք ունենալ սեքսուալ հմայքի տեր զուգընկեր: Գիտնականները կարծում են, որ դա վերաբերում է եւ կանանց, եւ տղամարդկանց: Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ 2 սեռն էլ պոտենցիալ զուգընկերոջ մեջ առաջին հերթին գնահատում է ֆիզիկական գրավչությունը:

Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ մարդիկ պատրաստ են կիսվել իրենց երազանքներով, նախընտրություններով, սակայն մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ այդ բոլորը կապ չունեն նրա հետ, թե մարդիկ, վերջիվերջո, ում հետ են հարաբերություններ ստեղծում: Մասնագետները պնդում են նաեւ, որ սոցկայքերում ծանոթություններ հաստատելիս մարդկանց վրա այնքան էլ չեն ազդում անկետայի տվյալները, որքան կարող է ազդել տեսազրույցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ