15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տղամարդը քնել է դագաղի մեջ` կնոջ հետ կռվելու պատճառով

33-ամյա ուկրաինացին կնոջ հետ վիճելուց հետո տեղավորվել է թաղման բյուրոյի դագաղներից մեկում: Տղամարդը վիճել է կնոջ հետ եւ դուրս եկել փողոց: Նա որոշել է փոքր-ինչ ջերմանալ օղի խմելով, սակայն, միեւնույն է, մրսել է, իսկ կնոջ մոտ վերադառնալ չի ցանկացել: Այդ ժամանակ նա որոշել է գիշերել թաղման բյուրոյում, որը գտնվում է այն բարձրահարկի առաջին հարկում, որտեղ ինքն է բնակվում: Նա ջարդել է բյուրոյի պատուհանը, ներխուժել ներս, մտել վաճառքի համար նախատեսված դագաղներից մեկը եւ նույնիսկ ծածկվել կափարիչով, որպեսզի շուտ տաքանա: Հարեւանները, լսելով ապակու ձայնը, ոստիկանություն են կանչել: Ոստիկաններն սկզբում ոչինչ չեն գտել, սակայն հանկարծ դագաղներից մեկը բացվել է եւ այնտեղից դուրս  է եկել հարբած, կիսաքնած  մի տղամարդ: Համարձակ քաղաքացուն որոշել են չպատժել, քանի որ նա համաձայնվել է փոխհատուցել բյուրոյին հասցրած վնասը, ինչպես նաեւ հաշտվել է կնոջ հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ