12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ավելի լավ է լինել բռնապետ, քան երկնագույն. Լուկաշենկո-ԵՄ կոնֆլիկտը սկանդալային երանգներ է ստանում

Բելառուսի եւ Եվրամիության միջեւ դիվանագիտական կոնֆլիկտից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխան է տվել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեին, որը Լուկաշենկոյին անվանել էր “բռնապետ”: “Ինչ վերաբերում է մյուսին` ոչ երկնագույն է, ոչ վարդագույն է, որը բռնապետությունից էր խոսում: Դա լսելով` ես ընդամենը մտածեցի` ավելի լավ է բռնապետ լինել, քան երկնագույն”,-ասել է Լուկաշենկոն:

Ինչպես գրում է գերմնական “DPA” գործակալությունը, Վեստերվելլեն, որը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, հանգիստ է վերաբերվել Լուկաշենկոյի ‘անկեղծությանը”: Նա միայն հայտնել է, որ այդ հայտարարությունից հետո ինքն ավելի վստահ է, որ Բելառուսում կարիք կա պայքարելու մարդու իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի համար:

Սա առաջին անգամը չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է գալիս սեքսուալ փոքրամասնությունների դեմ: Այս տարվա սկզբին Եվրամիության նախագահների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, թե չի ընդունում ոչ ավանդական սեքսուալ հարաբերությունները, քանի որ դա “հասկացողությունից դուրս” է: “Վեստերվելլեն վիրավորվեց, երբ ես ասացի, որ չեմ ընդունում, երբ տղամարդը տղամարդու հետ է: Ինչպե՞ս է դա կոչվում` հոմոսեքսուալի՞զմ: Ես չգիտեի, ազնիվ խոսք: Դե, երբ կինն է կնոջ հետ, դեռ դիմանալ կարելի է, կարծում եմ մենք` տղամարդիկս ենք մեղավոր,”- նախագահին մեջբերում է “Комсомольская правда”-ն:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ