14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գիտնականները կապ են գտել ջինսի և դեպրեսիայի միջև

Սովորական, կապույտ գույնի ջինսի հաճախակի կրումը խոսում է դեպրեսիայի մասին, նման եզրահանգման են եկել գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների համաձայն` ընկճված տրամադրություն ունեցող մարդկանց մեծամասնությունը հագել է սովորական կապույտ ջինս: Եւ շատ քչերն են, որ ունենալով բարձր տրամադրություն` ջինս են հագել:

“Ոչ բոլոր ջինսերն են լավ: Դրանք հաճախ լավ կարված չեն և չեն ընդգծում բարեմասնությունները: Ջինսերը ազդանշան են տալիս այն մասին, որ մարդկանց անքան էլ չի հետաքրքրում իրենց արտաքինը: Մշտական դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ շատ քիչ են մտահոգվում իրնց արտաքին տեսքի համար, այսպիսով` հայտնի է դառնում ջինսերի ու դեպրեսիայի միջև կապը”,- ասել է գիտնականներից մեկը:

Հոգեբանների կարծիքով` մարդու տրամադրության և հագուստի ընտրության մեջ շատ մեծ կապ կա: Նրանց տեսակետի համաձայն` պետք է այնպիսի շորեր հագնել, որոնք երջանկության հետ են ասոցացվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ