29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հռոմի պապն օծանելիք է պատվիրել իր համար

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը իր համար անհատական օծանելիք է պատվիրել: Օծանելիքի ստեղծումը վստահվել է իտալացի պարֆյումեր Սիլվանա Կազոլիին, ով նախկինում օծանելիք է պատրաստել այնպիսի հայտնի մարդկանց համար, ինչպիսիք են Մադոննան, Սթինգը եւ Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը:

Պարֆյումերը հրաժարվել է բացահայտել “պապական” օծանելիքի բաղադրությունը, միայն հայտնել է, որ դրանում կլինեն լիմոնի ծառի տերեւներ, եւ էլի մի շարք նյութեր: Կազոլիի խոսքով` նման բույր ստեղծելու գաղափարը իր մեջ ներշնչել է պապի` բնության հանդեպ սերը: Պարֆյումերը հայտնել էր, որ չի պատրաստվում տարածել նոր բույրը, եւ պապը կդառնա իսկապես եզակի օծանելիքի տեր:

Նախկինում  եւս Կազոլին օծանելիք է պատրաստել եկեղեցու ներկայացուցիչների համար: 2010-ին նա պատվեր է ստացել պատրաստելու հատուկ բույր հավատացյալների համար, որոնք ուխտագնացություն են կատարել Հռոմից մինչեւ իսպանական Սանտյագո-դե Կոմպոստելա եկեղեցի: Երկու բույր` “Հավատի ջուր” եւ “Հույսի ջուր” անուններով, այնքան են դուր եկել հոգեւորականությանը, որ նրանք օծանելիքի օրինակներից նվիրել են նաեւ քահանայապետին:

Հռոմի պապը հայտնի է իր պահանջկոտությամբ զգեստապահարանի եւ աքսեսուարների հանդեպ: Նա հատուկ իր համար կարված հագուստ է կրում եւ կարմիր կաշվից կոշիկներ, ինչպես նաեւ յուրօրինակ գլխարկներ: Պապի սերն արտասովոր իրերի հանդեպ հաճախակի է քննադատության առիթ դառնում, սակայն Վատիկանի ներկայացուցիչները պնդում են, որ պապն այդպես է հագնվում ոչ թե ժամանակակից եւ “ոճային” երեւալու համար, նա պարզապես ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Մայր Աթոռին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ