Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը վերջապես “մոտեցրել” է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեխանիկորեն ընդունել է Սիրիայում իրավիճակը կարագավորելու մասին դիմումը, որը կազմվել է ՄԱԿ-Ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագրի համաձայն: Ի տարբերություն բանաձեւի` այս փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի, որը կարող է պարտավորեցնել կատարել ամրագրվածը:
Սակայն հաշվի առենլով այն փաստը, որ երկար ամիսներ Ռուսաստանն ու Չինաստանը հակամարտում էին ԱԽ-ի մյուս անդամների ջանքերի դեմ, այս դիմումի ընդունումը համարվում է զգալի դիվանագիտական հաջողություն միջազգային հանրության մեջ, ինչն էլ նշել են կարեւոր հակամարտող կողմերը` հայտարարելով “դիրքորշումների մոտեցման” մասին, հաղորդում է “NEWSru.com”-ը:
Անանն առաջարկում է սիրիական իշխանություններին եւ ընդդիմությանը արգելել ծանր զինամթերքի օգտագործումը կառավարական ուժերի կողմից, կառավարկան ուժերը դուրս բերել քաղաքներից, թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը տուժած տարածքներ:
Չնայած որ դիմումն ընդամենը երաշխավորող փաստաթուղթ է, ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ ԱԽ-ն ակնկալում է հակամարտող կողմերից եւ առաջին հերթին` իշխանություններից, կատարել նշված պարտավորությունները:
Սիրիայի հարցով Ռուսաստանի հիմնական դաշնակից Չինաստանը եւս գոհ է ԱԽ-ի ընդունած դիմումից: