08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծիծաղենք լիաթոք գոնե մեկ օր

Ապրիլի 1–ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է: Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է “Հիմարների տոն”, որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։ Ըստ  նրանց, ապրիլի 1-ից հունվարի 1-ը ճիշտ 9 ամիս է, այսինքն այնքան, ինչքան պետք է ուրախության, զվարճության եւ բարության “նորածնին” ծնելու համար:

Կա տարբերակ, որ  ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելը առնչվում է գարնանային արեւադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ:

Ըստ բժիշկների, ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունն օրգանիզմում, իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթեւ վազքը։ ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր:

Ուրեմն, շնորհավոր հումորի օրը, ծիծաղենք, կատակենք ու գոնե այսօր ընդամենը մեկ օր զերծ մնանք քաղաքկանությունից, ծիծաղենք լիաթոք, բայց չխաբենք ինքներս մեզ եւ մեկ-մեկու, չէ որ ապրիլի 1-ը նաեւ խաբելու օրն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ