12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդկանց ստրկության մեջ են պահել

Հարկադիր աշխատանքի խնդիրներով զբաղվող «Այլընտրանք» շարժումը ցնցող հայտարարություն է տարածել.

Տուլայի մերձակայքի ագարակներից մեկի տերերը առնվազն տասը մարդու պահում էին ստրկության մեջ, որոնց հրապուրել էին զբաղվելու միանգամվա աշխատանքով:

«Օրինակ՝ Անատոլիին առաջարկել են 3000 ռուբլով սեխ բեռնել, իսկ Ալեքսանդրին՝ 2000 ռուբլով կարտոֆիլ։

Արդյունքում բոլոր ապագա այգու աշխատողները բերվել են Տուլայի շրջան»,-նշել են շարժման ներկայացուցիչները։

Կազմակերպության տվյալներով՝ դրանից հետո աշխատողներին ստիպել են անդորրագրեր գրել, որ «համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրենց կյանքում»։

Մարդիկ ապրում էին հակասանիտարական պայմաններում, առանց տաք ջրի, ուտիճների, փայտոջիլների ու ոջիլների առկայությամբ։

«Անհնազանդություն և հանգստանալու ցանկություն դրսևորողների նկատմամբ բռնություն է կիրառվել։

Իսկ նրանք, ովքեր փորձել են փախչել, վերադարձվել են»,- նշել են «Այլընտրանք»-ից:

Ստրկական աշխատատանքի դատապարտվածները խիստ հսկողության ներքո ամբողջ օրը խնձոր են հավաքել,

իսկ երեկոյան նրանց լավ աշխատանքի համար ալկոհոլ են հյուրասիրել, «որը ոմանց համար բավական էր մնալու համար», նշել են իրավապաշտպանները։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ