23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօրվանից սկսվում է Վարագա Սուրբ Խաչի 5-օրյա պահքը

Սեպտեմբերի 23-ից սկսվում է Վարագա Սուրբ Խաչի 5-օրյա պահքը:

Իսկ սեպտեմբերի 28-ին և 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները:

Ուստի, եկեք այս պահքի օրերին որոշակի ժամերին` օրը 3 անգամ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ համախմբված լինենք մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ:

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:

Հա՛յր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո,

Եկեսցէ արքայութիւն Քո,

Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,

Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:

ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):

ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):

ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, աղաչում ենք օգնիր մեզ հրաժարվել չարից, գիտակցել մեր մեղքերը, զղջալ, խոստովանել ու ապաշխարել: Առատացրու սերը, ավելացրու հույսը և զորացրու մեր հավատը:

ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից։ Դու ես մեր հույսն ու ապավենը։

Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։

Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 08:00, 13:00, 23:00:

Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):

Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:

Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):

Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։

Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ, Մայր Եկեղեցու զավակ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

Հիշեցնում ենք նաև, որ սեպտեմբերի 30-ին առավոտյան 09:00-ին ոտքով ՈՒԽՏԵՐԹ կմեկնարկի Երևանի Ս.Գրիգոր եկեղեցուց դեպի Էջմիածնի Մայր Տաճար:

Սիրելիներս, ով ցանկանում է, կարող է միանալ այս կարևոր ուխտագնացությանը:

Խնդրում ենք տարածել և իրազեկել

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ