22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրբ Պաիսիոս Աթոսացին պահապան հրեշտակների մասին.

Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս:

Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել:

– Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ:

Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ:

Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն:

Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին:

Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով մյուսի գլխին խփել ու արդեն նշան էր բռնել:

Երկրորդ երեխան չէր տեսել վտանգը: Եվ ահա, վերջին ակնթարթին, հավանաբար նրա Հրեշտակն այնպես արեց, որ փոքրիկն ինչ-որ բան տեսավ, մի կողմ ցատկեց ու քարը նրա գլխի կողքով թռավ:

Իսկ մի մայր էլ, մի անգամ, գնաց դաշտում աշխատելու և նորածնին իր հետ վերցրեց: Կրծքով կերակրելուց հետո՝ դրեց նրան օրորոցի մեջ ու գնաց աշխատելու:

Երբ մի որոշ ժամանակ անց մոտ եկավ տեսնելու, թե ինչպես է մանկիկը՝ ապա տեսավ, որ նա ձեռքում մի օձ է բռնել ու հետաքրքրությամբ զննում է:

Երբ մայրը երեխային կերակրում էր կրծքով՝ բերանի շուրջը կաթ մնաց:

Եվ ահա օձն էլ մոտ սողաց երեխային ու սկսել կաթը նրա երեսից լիզել: Նորածինն էլ բռնեց օձին: Դա տեսնելով՝ մայրը բղավեց, երեխան վախեցավ, բացեց ձեռքն ու օձը հեռացավ:

Աստված պահպանում է երեխաներին:

– Հա՛յր, այդ դեպքում ինչո՞ւ են շատ երեխաներ տառապում հիվանդություններից և այլ դժբախտություններից:

– Աստված գիտի, թե յուրաքանչյուր մարդու համար ինչը օգտակար կլինի և դրա համեմատ ամեն անհրաժեշտը տալիս է նրան:

Նա մարդուն չի տալիս մի բան, որ օգուտ չի բերելու:

Օրինակ, երբեմն Նա տեսնում է, որ ֆիզիկական թերությունը կամ արատը մեզ ավելի շատ կօգնի, քան, եթե Նա պահպաներ մեզ այդ արատից կամ առողջ և անվնաս պահեր:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ