Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1.69 մլն եվրոյով /Տեսանյութ/
Ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկու ատրճանակներ աճուրդում վաճառվել են 1.69 միլիոն եվրոյով:
Հատկանշական է, որ դրանցից մեկով նախկին կայսրը 1814 թվականի ապրիլի 12-ի գիշերը իր բանակի պարտությունից հետո փորձել է ինքնասպան լինել,
սակայն նրա ավագ սպա Արման դը Կոլենկուրը հանել է վառոդը զենքից՝ ձախողելով նրա օգտագործումը:
Նապոլեոնը կրակելու փոխարեն թույն է խմել, բայց ողջ մնացել:
Սպասվում էր, որ զենքերը, որոնք ստեղծվել են փարիզյան զինագործ Լուի-Մարին Գոսեթի կողմից, կարժենան 1,2-ից մինչև 1,5 միլիոն եվրո:
Դրանք վաճառվել են Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել է ինքնասպան լինել:
Ատրճանակների վաճառքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերջերս դրանք որակեց որպես ազգային գանձեր և արգելեց դրանց արտահանումը:
Սա նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունն այժմ ունի 30 ամիս՝ գնման առաջարկ անելու նոր սեփականատիրոջը, որի անունը չի նշվում:
Սա նաև նշանակում է, որ ատրճանակները կարող են լքել Ֆրանսիան միայն ժամանակավորապես:
Հրացանները զարդարված են ոսկով և արծաթով, և պրոֆիլում պատկերված է հենց Նապոլեոնի փորագրված պատկերը:
Հետագայում նա ատրճանակները տվեց Կոլենկուրին, որն էլ իր հերթին դրանք փոխանցեց իր ժառանգներին։
Հիշեցնենք, որ նրա սուրը և մյուս ատրճանակները նախկինում վաճառվել էին 2.9 միլիոն դոլարով:
Մանրամասները՝ կից տեսանյութում: