Իսրայելը ոչնչացնում է Ռաֆահը
Իրանական Tasnim-ի փոխանցմամբ՝ իսրայելական բանակի ռմբակոծությունները և հրետակոծությունները ոչնչացրել են Ռաֆահի շենքերի ավելի քան 70%-ը,
որը գտնվում է պաղեստինյան անկլավի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ:
«Օկուպանտները [իսրայելական զինված ուժերը] սիստեմատիկորեն ոչնչացնում են Ռաֆահը և այնտեղ տեղակայված փախստականների ճամբարները,
և դրա վերջին օրինակն ամբողջությամբ ավերված Ալ-Սաուդյան շրջանն է»,- Սաուդյան Արաբիայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ի պատասխան լայնածավալ ավերածություններին և կոտորածին՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլան զգուշացրել է, որ իր շարժումը «առանց կանոնների»
և «առանց սահմանափակումների» կկռվի Իսրայելի հետ ավելի լայնածավալ պատերազմի դեպքում, և որ Իսրայելում ոչ մի տեղ ապահով չի լինի «Հըզբոլլահ»-ի հարձակումներից, հայտնել է Al Jazeera-ն։
Հեռուստատեսային ուղերձում Նասրալլան հայտարարել է, որ դա ներառում է Միջերկրական ծովում հնարավոր թիրախները: