11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է նետում Հարավային Կորայի վրա

Հյուսիսային Կորեան 90 փուչիկներ է ուղարկել Հարավի երկու սահմանամերձ նահանգների վրա, որոնց մեջ եղել են քարոզչական թռուցիկներ և աղբ :

Իշխանություններն իրենց բնակիչներին զգուշացրել են մնալ տանը:

Հարավային Կորեայի զինվորականները այսօր նաև նախազգուշացրել են հանրությանը՝ չդիպչել սպիտակ փուչիկներին և դրանց կցված պոլիէթիլենային տոպրակներին,

քանի որ դրանք պարունակում են «կեղտոտ թափոններ և աղբ»:

Գյոնգի և Գանգվոն նահանգներում հայտնաբերված փուչիկները այժմ վերլուծվում են համապատասխան մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ հյուսիսային և հարավային Կորեաները երկուսն էլ օդապարիկներ են օգտագործել իրենց քարոզչական արշավներում 1950-ական թվականների Կորեական պատերազմից հետո:

Վերջին միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ պատասխան քայլեր է ձեռնարկելու հարավային ակտիվիստների

կողմից սահմանամերձ շրջաններում «թռուցիկներ և այլ աղբ հաճախակի ցրելու» դեմ:

«Թափոն թղթի և կեղտի կույտերը շուտով կցրվեն սահմանամերձ շրջաններում և ROK-ի ներքին տարածքներում, և նրանք ուղղակիորեն կզգան, թե որքան ջանք է պահանջվում դրանք

հեռացնելու համար», – ասել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության փոխնախարար Կիմ Կան Իրը կիրակի օրը պետական ​​լրատվամիջոցներին:

Կորեայի Հանրապետությունը կամ ROK-ը Հարավային Կորեայի պաշտոնական անունն է, մինչդեռ Հյուսիսայինը կոչվում է ԿԺԴՀ կամ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ