15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Եվրասիական տնտեսական միություն. կամուրջ դեպի անորոշություն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր քարոզարշավը սկսեց, քանի որ վախենում էր, որ Կիևը դուրս կգա եվրասիական տարածաշրջանային ինտեգրման Ռուսաստանի ծրագրերից՝ հօգուտ Եվրոպական ապագայի: Ուկրաինայի Ճակատագիրը դեռևս անորոշ է, մինչդեռ Ռուսաստանը 2015-ի հունվարին Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), գրում է Interpress.am-ը` European Leadership Network-ին հղումով:

Տնտեսական տեսանկյունից, Ուկրաինայի ճգնաժամը ԵՏՄ անդամներին պարտադրել է վերագնահատել Մոսկվայի հետ սերտ կապերը:

Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև աշնանը նավթի համաշխարհային գների անկումը, հանգեցրել են ռուբլու ճգնաժամի, ինչն էլ ընդգծում է Ռուսաստանի հետ տնտեսական սերտ կապերի ռիսկերը: Մոսկվայի Եվրասիական երեք գործընկերներն էլ կրում են ռուսական տարադրամի արժեզրկման ազդեցությունը:

Հայաստանում հերթապահությունից դուրս գտնվող ռուս զինվորի կողմից մի ընտանիքի դաժան սպանությունը առաջացրեց հակառուսական տրամադրություններ, հարցականի տակ է նույնիսկ Երևանի երբեմնի անսասան աջակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Անհանգստություն կա նաև Մինսկում և Աստանայում կապված Կրեմլից ստացվող քաղաքական սպառնալիքի հետ, որի փայլուն օրինակը  Ուկրաինայում վերջինիս գործողություններն են: Տնտեսական և քաղաքական այս մտահոգությունները ԵՏՄ-ում հանգեցրել են պառակտման ու զգուշավորության: Ռուսաստանի կառավարությունը հասկացրել է, թե հույս ունի, որ Եվրամիությունն ու ԵՏՄ կհամագործակցեն:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով,  ԵՏՄ-ը կդառնա «Եվրոպայի և Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև կամուրջի մի մասը»: Սակայն քիչ հավանական է, որ «կամրջի» մյուս կողմում հայտնված Չինաստանը աջակցի այդ դիրքորոշմանը: Պեկինի պաշտոնյաները, չնայած աջակցում են Ռուսաստանին, այնուամենայնիվ, ունեն իրենց սեփական շահերը Կենտրոնական Ասիայում:

Այս կարճ վերլուծական տեսությունը եզրակացնում է, որ եթե նույնիսկ ներկա հետսառըպատերազմյան կառույցներից դուրս ԵՏՄ-ն հետ համագործակցությունը օգնի զարգացնել Ռուսաստան-Արևմուտք երկխոսությունը, դարձյալ ԵՏՄ-ն հետ այսօր գործարարությամբ զբաղվելը շատ բարձր գին ունի: Եվրամիության և ԵՏՄ-ի մինջև ցանկացած համագործակցություն  չի կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ  գոհացուցիչ որոշում չի կայացվել: Նույնիսկ դրանից հետո էլ Ուկրաինան դարձյալ կլինի միակ լուրջ խոչընդոտը, որ կարգելափակի ԵՄ-ն և ԵՏՄ-ն միջև ծավալուն համագործակցությունը:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ