25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախատեսվում է Էրդողան-Պուտին հանդիպում Մոսկվայում

2015 թ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդիպելու են, սակայն այս անգամ` Մոսկվայում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամը», նախորդ տարի երկու երկրների առաջնորդները դեկտեմբերի 1-ին, հանդիպելով Անկարայում, քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք էին`սիրիական և ուկրաինական ճգնաժամերը:

Վլադիմիր Պուտինի այցը հիշատակվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: Անկարայում կայացած Էրդողանի և Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահն անսպասելիորեն հայտարարեց, որ չեղյալ հայտարարվել Սև ծովով ու Բուլղարիայով դեպի Կենտրոնական և Հարավային Եվրոպա գազ մատարակարող «Հարավային հոսք» ծրագիրը: Փոխարենը որոշում է ընդունվել Սև ծովի հատակով, Թուրքիայի տարածքով անցնող նոր գազատարի կառուցման մասին, որը ստացավ «Թուրքական հոսք» անվանումը:

Թուրքական պարբերականը նաև նշում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր գազատարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը լրջորեն անհանգստացրել է Եվրոպային և ՆԱՏՕ-ին: Նույնիսկ Գերմանիայի «Քրիստոնեական սոցիալիստական կուսակցության» արատքին հարաբերությունների պատասխանատու Ֆլորիան Հահնը կարծիք էր հայտնել, որ Պուտինը Եվրոպային ուղերձ հղելու համար համար ընտրել էր Թուրքիային:

«Բայց Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է գործի ՆԱՏՕ-ի շահերից ելնելով»,- հիշեցրել էր գերմանացի քաղաքական գործիչը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ