Ուկրաինայում Սերգեյ Նիգոյանի անունով փողոց է անվանակոչվել

Ուկրաինական “Մայդանի” դեպքերից մեկ տարի է անցել: Երկրում, սակայն, իրավիճակը դեռ լարված է, տարբեր քաղաքներում մարտեր են ընթանում: Այնդրառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշել է, որ Մայդանը սոցիալական պայթյուն էր, որի ժամանակ իրար կողքի կանգնած էին Ուկրաինայում ապրող մարդիկ:
Մայդանի դեպքերի ժամանակ առաջին զոհը ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն էր: Դեսպանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի Կալինոնո պողոտան անվանակոչվել է Սերգեյ Նիգոյանի անվամբ: Դեսպանն ասել է, որ Սերգեյ Նիկոյանի արարքը հերոսին արժանի արարք էր:
“Շատ լավ է, որ տեղական ինքնակառավարման մարմինները հարգում են նրա հիշատակը”,- ասել է նա: Կուխտան տեղեկացրեց, որ Ուկրաինայի նախագահի հրամանով Մայդանի զոհերին շնորհվել է Ուկրաինայի հերոս կամ այլ պարգևներ:
Խոսելով հայ-ուկրաինական հարաբերություններից` դեսպանն ասել է, որ այս տեսանկյունից նախորդ տարին բարդ էր հատկապես այն առումով, որ Հայաստանը որոշեց անդամակցել ԵՏՄ-ին: Սակայն չնայած դրանբ, դեսպանի խոսքով, ուկրաինան հասկանում եւ հարգում է Հայաստանի այս որոշումը: