ՀՀ քաղաքացին Պետերբուրգի այգում կտրել է ընկերուհու կոկորդը

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի տղամարդու, ով մեղադրվում է մի կնոջ սպանության մեջ: Հայաստանի 48-ամյա քաղաքացին այգում կտրել է ընկերուհու կոկորդն ու սպանել նրան, հայտնում է “Комсомольская правда”-ն:
Ինչպես պարզվել է, դեկտեմբերի 16-ի երեկոյան զույգը զբոսնել է եղել Պետերբուրգի այգիներից մեկում: Նրանց միջեւ վեճ է սկսվել խանդի հողի վրա, ինչի արդյունքում տղամարդը սպանել է 27-ամյա ընկերուհուն: Նշվում է նաեւ, որ նրանք երկուսն էլ Նովոսիբիրսկում են բնակվել:
Այժմ տղամարդուն 15 տարվա ազատազրկում է սպառնում: