26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելիներ,

Դարեր շարունակ մեր Ազգը հավատարմորեն պահպանել է իր ազգային-հոգևոր ավանդություններն ու ավանդույթները: Եվ այդպես հաղթահարել է ամեն փորձություն և հարատևել իր բնիկ Հայրենիքում:

Մասնավոր հոգածությամբ և նախանձախնդրությամբ պահվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը. հունվար 5-ի Ճրագալույցով սկսվել է տոնախմբվել Սուրբ Ծնունդը:

Ցավով և վրդովմունքով եմ արձանագրում, որ այսօր մեր որոշ երաժշտական հաստատություններ և խմբեր, թերևս տուրք տալով նյութական շահին, շրջանցում են ազգային-հոգևոր ավանդությունը և դեկտեմբեր ամսի երկրորդ կեսին կազմակերպում են Սուրբ Ծննդյան համերգներ…

Հայոց Սուրբ Ծնունդը հունվար 6-ին է, իսկ Սուրբ Ծննդյան տոնական օրերն են հունվար 5-13-ը:

Մի՛ տրվեք օտարամոլությանը, սիրելիներ, ակնածանքով և սրբությամբ պահպանեցեք ձեր Ազգի ավանդությունները:

Օտար ավանդությամբ հարազատ Ազգին շփոթության մատնելով՝ երբեք չեք կարող վայելել ոչ յուրայինի, ոչ էլ առավել ևս օտարի ճշմարիտ հարգանքը, քանի որ հարազատ ինքնության հանդեպ անհավատարմությունը միշտ էլ խոտելի է եղել և արգահատելի ամենքի կողմից: Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին:

Որքա՜ն հոգեշահ և ազգակերտ, որքա՜ն վայելուչ կլիներ, եթե այդ տոնական համերգները կազմակերպվեն հունվար 6-ից սկսյալ՝ տոնական ամեն օրը ցնծալից դարձնելով մեր ազգակիցների ու հավատակիցների համար:

Կսիրեմ հուսալ, որ Դուք, սիրելի երաժիշտ ընկերներ և հարազատներ (որոնցից շատերիդ ճանաչում եմ անձնապես, սիրում և հարգում), տակավին կանդրադառնաք և կսրբագրեք Ձեր սխալմունքը. Քրիստոնյա Հայաստանում անգիտության և նյութապաշտության խավար չպետք է լինի, Քրիստոնյա Հայաստանում Տիրոջ Սուրբ Ծնունդը պետք է տոնվի առաքելադիր կարգի համաձայն:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Զինվորյալ միաբան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ