20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինի բառակռիվը

Մարտին`Ղրիմը Ուկրաինայից գրավելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործել է ուժի լեզու երկրի ներսում ազգայնականների աջակցությունը ստանալու, իսկ Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին ոգեշնչելու համար, գրում է Interpress.am,-ը` The New York Times-ին հղումով:

Ահա 10 վերջին նման օրինակները.

՛՛Ռուսաստանի իրական անկախությունը բացարձակ անհրաժեշտություն է երկրի գոյության համար՛՛. Դեկտեմբերի 4, 2014

Ռուսաստանի ժողովրդին հղած ուղերձում Պուտինը օգտագործել է վիրավորված և  զայրացած նույն տոնը, որն իր հանրային ելույթներում հաճախ է կիրառել մարտին  ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալուց հետո: Արևմուտքը արձագանքել է Ղրիմի գրավմանը և ուկրաինական հակամարտությունն է դարձել պատժամիջոցների պատճառ, բայց, Պուտինի խոսքով, այս իրադարձություններն ընդամենը առիթ են եղել:

Իր 70-րոպեանոց ելույթում Պուտինը Արևմուտքին մեղադրել է ՛՛տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ ՛՛նույն քաղաքականությունն իրականացնելու համար` նշելով.՛՛

Սա ԱՄՆ-ի և իր դաշնակիցների պարզապես նյարդային արձագանքը չէ մեր դիրքորոշման նկատմամբ` ուկրաինական իրադարձությունների և այնտեղ տեղի ունեցած հեղաշրջման հարցում: Եթե այդ ամենը տեղի չունենար, նրանք այլ կերպ կփորձեին զսպել Ռուսաստանին ՛՛:

՛՛Եթե Եվրոպան չի ցանկանում, որ սա իրականացվի, այն չի իրականացվի՛՛. Դեկտեմբերի 1

Անգամ նահաջելու ժամանակ, Պուտինը փորձում է հարձակվել.

Երբ հարավային Եվրոպա ձգվող ռուսական գազատարի նախագիծը Բուլղարիան կանգնեցրեց, Պուտինը վերաուղղորդեց ծրագիրը դեպի Թուրքիա` տեղը դնելով բուլղարացիներին: Նախագծի շուրջ նախնական համաձայնությունը ձեռք է բերվել Ուկրաինայի հարցում քաղաքական և դիվանագիտական վեճի ֆոնին, որի ընթացքում արևմտյան ուժերը վճռել էին դիմակայել Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը բոլոր հարցերում: Պուտինը նշել է.

՛՛Եթե Եվրոպան չի ցանկանում, որ սա իրականացվի, այն չի իրականացվի՛՛` անվանելով ՛՛ծիծաղելի՛՛հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումը  մի գազատարի նախագծում, որից Բուլղարիան կարող է հրաժարվել,-՛՛Բայց այսպիսին է մեր եվրոպացի ընկերների որոշումը՛՛,- նշել է Պուտինը` կշտամբելով Բուլղարիային, որ տեղի է տվել ճնշմանը` զրկվելով, որպես անկախ երկիր գործելու հնարավորությունից:

 ՛՛Զենքով և քաղաքավարությամբ կարելի է ավելին անել, քան պարզապես քաղաքավարությամբ ՛՛. Նոյեմբերի 17

Մոսկվայում զրահամեքենաների ցուցահանդեսի ժամանակ Պուտինը նկատեց, որ  զենքով և քաղաքավարությամբ hնարավոր է ավելին անել, քան պարզապես քաղաքավարությամբ` նկատի ունենալով ռուս՛՛քաղաքավարի՛՛զինվորներին, որոնք մարտին հայտվեցին Ղրիմում:

Երբ Պուտինը դրանից մի քանի օր անց Մոսկվայում ընդունեց ամերիկացի նորանշանակ դեսպանին և 14 այլ դիվանագետների, կարծես, մեղմեց իր տոնը` նշելով, որ երկու երկրները կարող են կիրառական գործակցության ուղի գտնել` համագործակցելով՛՛փոխադարձ հարգանքի և ողջախոհության՛՛հիման վրա:

՛՛Մենք պատրաստ ենք գործնական համագործակցությանը մեր ամերիկացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում` հիմնված փոխադարձ շահերը հարգելու, հավասարության և ներքին գործերին չխառնվելու սկզբունքների վրա ՛՛,- ասել էր  Պուտինը,-

՛՛Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կրում են հատուկ պատասխանատվություն միջազգային անվտանգության և կայունության հարցերում և դիմակայում են գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին՛՛ :

ԱՄՆսատարում է ՛՛նեոֆաշիստներին և իսլամիստ ծայրահեղականներին՛՛ Հոկտեմբերի 24

Սոչիում կայացած ռուսաստանցի փորձագետների միջազգային հավաքին Պուտինն ասել է, որ վերջին շրջանում աշխարհում ծագած ճգնաժամերի պատճառը Ամերիկայի միջամտությունն է, բացառություն չեն նաև Ուկրաինան և Մերձավոր Արևելքը: Ժողովրդավարությանը և ինքիշխանությանը աջակցելու փոխարեն, Պուտինի խոսքով, ԱՄՆ-ը աջակցում է ՛՛կ՛ասկածելի՛՛խմբերին`՛նեոֆաշիստներից մինչև իսլամիստ ծայրահեղականներ՛՛որոնք զբաղված են բացահայտ ահաբեկումներով: Վալդայ ակումբում Պուտինը հարց հղեց.՛՛

Ինչո՞ւ են նրանք աջակցում այդպիսի մարդկանց, որովհետև որոշել են օգտագործել նրանց, որպես գործիքներ` հասնելու համար իրենց նպատակներին, բայց հետո այրում են իրենց մատները և հետ են քաշվում՛՛: 

՛՛Ես պետք է միայն մեկ բանանեմ. ժպտամ՛՛ Հոկտեմբերի 2

՛՛Ես պետք է միայն մեկ բան անեմ. ժպտամ և ցույց տամ, որ սատանան այդքան էլ վախենալու չէ, որքան թվում է՛՛,- Պուտինը ռուսական բիզնեսի առաջնորդների առջև ունեցած ելույթից հետո լրագրողներին այսպես բացատրեց, թե ինչպես է Ռուսաստանում ներդրումները գրավիչ դարձնելու: Ներկայանալով հանգիստ և կատակելով ֆինանսիստների հետ, ում նա հավաքել էր Մոսկվայում, բանկային կոնֆերանսի համար` Պուտինը փորձել է մեղմել մտավախությունները, որ Ռուսաստանը մուտք է գործում մեծ հետընթացի շրջան:

՛՛Ես կարող էի վերցնել Կիևը երկու շաբաթում՛՛ Սեպտեմբերի 1

Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին ասել է, որ ինքը կարող էր ՛վերցնել Կիևը երկու շաբաթում՛, եթե ցանկանար, անուղղակի հաստատելով, որ ռուսական զորքերը ներգրավված են ուկրաինական ճգնաժամում:

Հարավային Ուկրաինայի ՛՛պետականությունը՛՛.Օգոստոսի 31

Ուկրաինայում բախումների ընթացքում Պուտինը սադրիչ հայտարարություն արեց` կոչ անելով սկսել Ուկրաինայի անհանգիստ հարավարևելքի համար՛՛պետականության՛՛հարցի մասին քննարկում.

 

՛՛Մենք պետք է շտապ սկսենք գործնական, իմաստավորված բանակցություններ, ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավարևելքի պետականության և հասարակության քաղաքական կառուցվածքի շուրջ` ապահովելով այդտեղ ապրող մարդկանց անվերապահ անվտանգությունն ու շահերը՛՛ : 

Իր ելույթից հետո հեռուստահարցազրույցում Պուտինը հետ քաշվեց ուկրաինական ճգնաժամը լուծելուն միտված բանակցություններում թաքցրած սպառնալիքներից և պահանջներից:

՛՛Ակնհայտ է, որՄիլիցիան հասել է լուրջ հաջողության՛՛ Օգոստոսի 29

Կրեմլի կայքում տեղադրված մեկ այլ հայտարարությամբ Պուտինը անդրադարձավ՛՛  Նովոռոսիային՛ կամ Նոր Ռուսաստանի միլիցիային` հիշատակելով Ուկրաինայի ապստամբներին, որոնք հավատում են ավելի մեծ Ռուսաստանի գաղափարին, և նրանց խրախուսում են ռուս ազգայնականները:

՛՛Ակնհայտ է, որ միլիցիան հասել է մեծ հաջողությունների` զսպելով Կիևի ռազմական գործողությունները, որոնք մեծ վտանգ են ներկայացնում Դոնբասի բնակչության համար և արդեն իսկ բազմաթիվ անմեղ բնակիչների մահվան պատճառ են դարձել՛՛: 

Ուղերձի տողատակերում վերլուծաբանները տեսան Կրեմլի մի քանի նպատակներ. քաղաքական միավոր, որը կթուլացնի Կիևի վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ, շրջապատման մեջ հայտնված Լուգանսկի և Դոնեցկի վիճակը թեթևացնելու փորձ և Ղրիմի հետ ցամաքային կապի հաստատում:

՛՛Մենք ինքներս բոլորին խեղդամահ կանենք ՛՛. Ապրիլի 17 ՛՛

Մենք ինքներս բոլորին խեղդամահ կանենք, ինչո՞ւ եք դուք այդքան վախենում՛՛- Պուտինը հեռուստատեսային հարց-պատասխանի ժամանակ այսպիսի մեծամտությամբ պատասխանեց հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս պետք է դիմակայի ՆԱՏՕ-ի էքսպանսիային Արևելյան Եվրոպայում,-.՛՛ Մենք չենք վախենում: Ոչ ես, ոչ էլ որևէ մեկը, ոչ ոք չպետք է վախենա, բայց մենք պետք է ելնենք գոյություն ունեցող իրողություններից՛՛: 

Նա նաև հիշեցրեց հեռուստադիտողներին, որ Ուկրաինայի ռուսախոս բնակիչներին պաշտպանելու համար ինքը պատրաստ է դիմել ուժի կիրառմանը.՛՛Մենք պետք է ամեն ինչ անենք այդ մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք կարողանան ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը՛՛: 

«ՂրիմըմիշտեղելէՌուսաստանիանբաժանելիմասը». Մարտի 18

Նշելով, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները իրենց բազմիցս խաբել են` թիկունքում որոշումներ կայացնելով, Պուտինը զգացմունքային ուղերձ հղեց Կրեմլի մեծ պալատում` Ղրիմը հայտարարելով, որպես Ռուսաստանի մաս, իսկ դրա անջատումը` պատմական անարդարություն:

Նա նշեց սպառնալիքները, որոնց Ռուսաստանը բախվել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության աճի հետևանքով. «Թույլ տվեք նշել նաև, որ մենք արդեն Կիևից լսել ենք հայտարարություն, որ Ուկրաինան շուտով միանալու է ՆԱՏՕ-ին:

Ի՞նչ էր սա նշանակելու Ղրիմի և Սևաստոպոլի ապագայի համար. ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը կհայտնվեին Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշ քաղաքում, և դա կստեղծեր ոչ թե թվացյալ, այլ չափազանց իրական վտանգ Ռուսաստանի ամբողջ հարավի համար՛՛: 

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ