25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդն Աստծո պատկերն է

Արարչագործության վերջին օրն Աստված ասաց․ «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք։ Այսպիսով, Աստված Ադամին կյանք շնորհեց՝ Իր շունչը փչելով նրա մեջ (Ծննդոց 2․7)։Այստեղից կարելի է հետևություն անել, որ մարդն առանձնահատուկ տեղ է գրավում Աստծո արարչագործության մեջ՝ ունենալով թե՛ նյութական մարմին և թե՛ ոչ նյութական հոգի ու շունչ։
Մարդն արարվել է որպես բանական ու կամային էակ։ Այլ կերպ ասած, մարդկային արարածներն ունեն տրամաբանություն և կարող են ընտրություն կատարել։ Սա Աստծո մտածողության ու ազատության արտացոլանքն է։
Բարոյական առումով, մարդն արարվել է արդարության և կատարյալ անմեղության մեջ, ինչն Աստծո սրբության արտացոլանքն էր։ Աստված տեսավ Իր կողմից արարվածը և ասաց․ «բարի է» (Ծննդոց 1․31)։ Մեր խիղճը խոսում է արարչագործության մեջ մեր սկզբնական վիճակի մասին։ Սոցիալական առումով, մարդն արարվել է հաղորդակցության համար։ Սա արտացոլում է Աստծո բնույթն ու Նրա սերը։ Դրախտում մարդու առաջնային հարաբերությունն Աստծո հետ էր, և Աստված առաջին կնոջն էլ ստեղծեց հենց այն բանի համար, որ «լավ չէր, որ մարդը միայնակ լիներ» (Ծննդոց 2․18)։ Ամեն անգամ, երբ որևէ մեկն ամուսնանում է, երեխաներ ունենում, կամ եկեղեցի գնում, նա ի ցույց է դնում այն փաստը, որ մարդն արարվել է Աստծո նմանությամբ։

Աստծո պատկերով ստեղծված լինելու մասին է խոսում նաև այն, որ Ադամը ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ուներ։ Թեև նրանց արդարության բնություն էր տրված, այնուամենայնիվ, Ադամն ու Եվան չար ընտրություն կատարեցին ու դուրս եկան իրենց Արարչի դեմ։ Այդ անելով՝ նրանք իրենց մեջ աղավաղեցին Աստծո պատկերը և այդ աղավաղված պատկերը փոխանցեցին իրենց սերունդներին։ Այսօր մենք դեռևս կրում ենք Աստծո պատկերը, սակայն դրա վրա դեռևս պահպանվում են մեղքի սպիները։ Սակայն, բարի լուրը նրանում է, որ Աստված օգնում է մարդուն, մաքրագործում նրա մեղքերը և այդ կերպ մարդու մոտ սկսում է Աստծո սկզբնական պատկերի վերականգնման ընթացքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ