Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների և հոգևորականի մուտքը Դադիվանք
Փետրվարի 7-ին ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվել է դեպի Դադիվանք։ Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևորականներին։ Վանքի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին մոտենալուն պես, պարզել են, որ վերջիններս տեղեկացված չեն խմբի մասին։ Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցեցել են դեպի Դադիվանք, սակայն, այնտեղ ևս երկար սպասել տալով, ադրբեջանցիները չեն համաձայնեցին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձել է Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնել է «Ազատ Արցախ» պարբերականը: