06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Գիտակցությունն ապրում է ուղեղի մահվանից հետո. գիտնականներ

Բրիտանական Սաունթհեմփթոնի համալսարանի մի խումբ գիտնականներ լայնածավալ ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ մարդու գիտակցությունը ուղեղի մահվանից հետո դեռ մի քանի րոպե ապրում է, հաղորդում է РИА “Новости”-ն:

Մասնագետները 4 տարի շարունակ ուսումնասիրել են 2 հազար հիվանդի տվյալներ 15 տարբեր հիվանդանոցներից: Բոլոր այս դեպքերում բժիշկները սրտի կանգ են արձանագրել: Նրանցից 40 տոկոսին հաջողվել է կյանքի բերել, եւ ողջ մնացածների մոտ գիտակցություն է նկատվել; սրտի կանգից հետո մինչեւ դրա վերագործածումը:

 Տղամարդկանցից մեկը պատմել է, որ այդ ընթացքում ինքը “մարմնից դուրս է եղել” եւ նկատել է, թե ինչպես են բժիշկները պայքարում` իրեն կրկին կյանքի կոչելու համար:  Ընդ որում` տղամարդու պատմածն ամբողջովին համընկել է այն ամենի հետ, ինչ իրականում տեղի է ունեցել այդ սենյակում:

Գիտնականները նշել են, որ շատերը, նման վիճակում հայտնվելով, ավելի ուշ գտնում են, որ տեղի ունեցած հալուցինացիա է եղել կամ ինքնատրամադրման արդյունք, մինչդեռ իրականում, ըստ գիտնականների` հիվանդները տեսնում են, թե ինչ է կատարվում, նրանց գիտակցությունն աշխատում է այդ պահին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ