10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արյունոտ դասաժամ. դպրոցի ռմբակոծման արդյունքում 10 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո 18+/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինները դպրոց են ռմբակոծել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Նախօրեին ուժայինները ռմբակոծել են ողջ քաղաքը, ինչի արդյունքում պայթուցիկներից մեկը դիպել է դպրոցին, հաղորդում է НТВ-ն:

Բարեբախտաբար, մահացածների թվում երեխաներ չկան:

Ականատեսները պատմել են, որ ուժայինները նպատակային են ռմբակոծել դպրոցը հենց առաջին դասի ընթացքում: Նրանց պատմելով` եթե պայթուցիկը 15 րոպե շուտ ընկներ, երբ երեխաները դպրոցի բակում էին, ոչ թե դասի, զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ կլիներ: Նրանք նշել են նաեւ, որ դպրոցի շինությունն ուղղակի հրաշքով չի այրվել:

Նշենք նաեւ, որ երեկ` հոկտեմբերի մեկին, Դոնեցկում մենկարկել է ուսումնական տարին, քանի որ սեպտեմբերին, ելնելով քաղաքում տիրող իրավիճակից, անհանր էր բացել ուսումնական հաստատությունները:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ