12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մասսայական սպանություն շենքում. համացանցում տեսանյութ է հայտնվել /ֆոտո, վիդեո/

Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում նախօրեին մասսայական սպանություն է տեղի ունեցել: Տեղի շենքերից մեկում 4 դի է հայտնաբերվել: Միջադեպի մասին ոստիկաններին տեղեկացրել են շենքի բնակիչները, ովքեր շենքի աստիճանների վրա երիտասարդ կնոջ դի են հայտնաբերել, հաղորդում է Вести-ն: 

Դեպի վայր ժամանած ոստիկանները եւս երկու տղամարդու եւ մեկ տարեց կնոջ մարմիններ են հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածները նույն հարկի վրա գտնվող երկու բնակարանների բնակիչներ են եղել: Բնակարաններից մեկի դուռը կոտրված է եղել, բնակարանի 37-ամյա տիրուհին, նրա սիրեկանն ու վերջինի ընկերը մահացած են հայտնաբերվել, տարեց կինը մյուս բնակարանի տիրուհին է` 77-ամյա Մարիա Շարյապովան: Ամենայն հավանականությամբ, տարեց կինը աղմուկ է լսել,, բացել դուռը, իսկ մարդասպանները որոշել են ազատվել վկայից` նրան եւս սպանելով:   

Մարդասպանը, ամենայն հավանականությամբ, սլավոնական արտաիքնով, 40-45 տարեկան տղամարդ է, ով այդ օրը եղել է մահացածների տանը: Համացանցում է հայտնվել շենքի մուտքի տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երեւում է մարդասպանը:

Տեսանյութը` այստեղ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ