25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

2013-ին կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող եւս մեկ ֆիլմ /վիդեո/

Պրոդյուսերներ Ալան Քեցը եւ Գերի Թիթիզյանը, ով հետսովետական շրջանում հայ կինոարվեստի շարժիչ ուժերից մեկն էր` թե Հայաստանում, թե սփյուռքում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի սցենարիստ, մի շարք մրցանակակիր ֆիլմերի, տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների  ռեժիսոր Սեւադան հայտարարել են, որ իրենց համատեղ աշխատանքի`  “The Genex” ֆիլմի նախնական արտադրությունը կսկսի 2013-ի սկզբին:

Ֆիլմը պատմում է Սելի Սողոմոնի մասին` գեղեցիկ եւ խելացի մի կնոջ, ով իր ողջ կյանքն անց է կացնում  իր ընտանիքից եւ պատմության դառը էջի` Հայոց ցեղասպանության հետ իրեն կապող հուշերից փախչելով: Երբ Սելիի հորը սպանում են ցեղասպանության գաղտնիքը պահելու համար, նա ստիպված է լինում կրկին առճակատվել անցյալի հետ, քանի որ ինքը եւս զոհ դառնալու սպառնալիքի տակ է: Նա հասկանում  է, որ ոչ ոք չի կարող փախչել իր անցյալից, որ այն ապագայում կրկնվելու հավանականություն ունի:

Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Նյու Յորքում, Ֆրեզնոյում եւ Երեւանում:

http://youtu.be/9SNJLezN2VE

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ