10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեխային դանակահարել են մոր աչքի առաջ

Օրերս Սվերդլովսկի շրջանում երկու երիտասարդներ դանակներով հարձակվել են 9 տարեկան երեխայի վրա, ով զբոսնելիս է եղել մոր եւ եղբոր հետ: Արդյունքում երեխան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախնական վարկածով` քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի մոտ են եկել տեղի 4 բնակիչներ, ովքեր հանդիպելիս են եղել այլ տղամարդկանց հետ, եւ սկսել են վիճաբանել իրար հետ: 4 տղամարդկանցից 2-ը հեռացել են, իսկ մյուս երկուսը, դանակները ձեռքներին, մտել են առեւտրի սրահ: Անցնելով կնոջ եւ նրա երկու երեխաների կողքով` տղամարդկանցից մեկը բռունցքով հարվածել է երեխայի գլխին, իսկ մյուսը դանակով հարվածել վզին:

Տղամարդկանց արագ ձերբակալել են, քննությունը պարզել է, որ նրանք երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ