Կինն այրել է իր դստերը բռնաբարած տղամարդուն
Իսպանիայի նահանգներից մեկում կայացել է սպանության մեջ մեղադրվող կնոջ դատավճիռը: Սպանության պատճառը վրեժն է եղել, կինը սպանել է իր դստերը բռնաբարած տղամարդուն: Դատարանը վճռել է Կարմեն Գարսիա Էսպինոզային դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:
Հարկ է նշել, որ սկզբում կնոջը դատապարտել էին 9.5 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկումից հետո պատժաչափը կրճատել են, դատարանը գտել է, որ սպանության պահին կինը աֆֆեկտի տակ է եղել:
Գործից պարզ է դարձել, որ 1998 թվականին Անտոնիո Կոսմեն բռնաբարել է Կարմենի 13-ամյա դստերը` Վերոնիկային: Ոստիկանությունը բռնել է հանցագործին, նա 9 տարի անցկացրել է անազատության մեջ, ապա վերադարձել տուն: Մի օր պատահաբար փողոցում տղամարդը հանդիպել է Կարմենին եւ հարցրել. “Ինչպես է ձեր դուստրը”: Բարկացած կինն ավելի ուշ հետեւել է մանկապիղծին, ապա սրճարանում բենզին լցրել նրա վրա ու այրել: Մեկ շաբաթ անց տղամարդը այրվածքներից մահացել է: