24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կիպրոսի հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Կիպրոսի թուրքաբնակ հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքը հայտնում է, որ հայերը պատարագին մասնակցելու համար կղզու հունական հատվածից անցել են մայրաքաղաք Նիկոսիայի թուրքաբնակ հատված, գրում է Ermenihaber.am-ը:

Արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի կողմից մատուցված պատարագին մասնակցել է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լիզա Բաթենհեյմը, դեսպաններ, իմամ Շևքեթ Ալեմդարը:

Պատարագին մասնակցած Գորա Թերզյանը նշել է, որ  նմանատիպ նախաձեռնությունները ներդրում կունենան կղզում խաղաղության հաստատման գործընթացում: 

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ հայկական եկեղեցին հայերին էր  հանձնվել օսմանյան  շրջանում, իսկ 1964 թվականին լքվել էր հայերի կողմից: Այդ թվականից հետո խարխլված եկեղեցին 2010 թվականին վերանորոգվել էր:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ