16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ուկրաինայի այս հատվածների անկախացումը ձեռնտու չէ Մոսկվային. քաղաքագետ

Միջազգային հանրությունը չի ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի հանրաքվեի արդյունքները: այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արամ Մանուկյանը: 

Նա նշել է նաեւ, որ այս հանրաքվեով տեղի բնակիչները անուղղակիորեն անվստահություն էին հայտնում տեղի իշխանությունների նկատմամբ:

Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Ուկրաինայի այս հատվածների  անկախացումը ձեռնտու չէ Մոսկվային: 

“Ուկրաինան առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար, եւ, այս տարածքները թողնելով Ուկրաինայի կազմում` Ռուսաստանը կարեւոր լծակ կպահպանի, որպեսզի կարողանա ամբողջ Ուկրաինան պահել իր ազդեցության տակ: Մոսկվան չի փորձի սրել առանց այդ էլ լարված հարաբերություններ Արեւմուտքի հետ”,- նշել է բանախոսը: 

Նա նշել է նաեւ, որ հանրաքվեի արդյունքում ակնհայտ դարձավ, որ Կիեւի իշխանությունները, չնայած իրենց կողմից գործադրվող ջանքերի, բավարար ռեսուրսներ չունեին` հանրաքվեի անցկացումը խոչընդոտելու համար: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ