16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրաքվե Դոնեցկում եւ Լուգանսկում. միջազգային հանրությունը չի ցանկանում ճանաչել արդյունքները

Նախօրեին Ուկրաինայի հարավ-արեւելքում հանրաքվե է տեղի ունեցե, որի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Դոնեցկում եւ Լուգանսկում ցանկանում են անկախանալ Ուկրաինայից:

Դոնեցկում տեղի ԿԸՀ ներկայացուցիչը նշել է, որ ընտրողների 89.7 տոկոսը կողմ են քվեարկել անկախացմանը:  

Լուգանսկում քվեարկողների 81 տոկոսն է կողմ քվեարկել: Հարկ է նշել, սակայն, որ սրանք նախնական տվյալներն են, գրում է ИТАР-ТАСС-ը:

Չնայած հանրաքվեի արդյունքները դեռեւս վերջնական չեն հրապարակվել, սակայն Եվրամիությունը հայտարարել է, որ չի ընդունի Ուկրաինայի դրա արդյունքները:

Ըստ Բրյուսելի՝ Ուկրաինայում այսպես կոչված հանրաքվեի անցկացումն օրինական չէ, ուստի եւիրավական ուժ չունի: Ավելի վաղ ԱՄՆ-ը եւս հայտարարել էր, որ չի ընդունի այդ հանրաքվեի արդյունքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ