24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ուկրաինական բեսպրեդել. դիպուկահարը սպանել է պատշգամբում կանգնած կնոջը /ֆոտո, վիդեո/

Ուկրաինական Սլավյանսկ քաղաքը ուժայինները շրջափակել են եւ չեն թողնում խաղաղ բնակիչներին դուրս գալ քաղաքից: Քաղաքից տեղեկատվություններ են ստացվում, որ ուժայինները սպանում են խաղաղ բնակիչներին:

Քաղաքի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ ուկրաինական դիպուկահարը կրակել է անզեն կնոջը, ով կանգնած է եղել պատշգամբում, հայտնում է Life News-ը: Հայտնի է դարձել, որ 30-ամյա Իրինա Բոեվեցը դուրս է եկել պատշգամբ, որպեսզի տեսնի` ամուսինը վերադառնում է տուն, թե ոչ, քանի որ անհանգստանալիս է եղել նրա համար: Դիպուկահարը վայրկյանների ընթացքում կրակել ու տեղում սպանել է անզեն կնոջը: Նրա ամուսինը` Սերգեյը, չի կարողանում հասկանալ, թե ինչի համար են սպանել իր անմեղ կնոջը, նա Ուկրաինայի իշխանություններին է մեղադրում կնոջ սպանության մեջ ու Տուրչինովին, Ավակովին եւ այլոց մարդասպաններ է անվանում: Սերգեյն ու Իրինան միասին ապրել են 14 տարի, երբեք քաղաքականությամբ չեն հետաքրքրվել, Իրինան ուսուցչուհի էր:

Բացի այդ, արմատականները կրակ են բացել նաեւ մեքենայի վրա, որը փորձելիս է եղել լքել Սլավյանսկը: Մեքենայում մանկահասակ երեխա էլ է եղել, նախնական տեղեկություններով` ուղեւորներից առնվազն 2-ը մահացել են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ