22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օդեսայի ողբերգության զոհերի թիվը հասել է 116-ի. համացանցում նոր տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Ուկրաինայի “Հարավ-արեւելք” հասարակական շարժման ղեկավար Օլեգ Ցարեւը հայտարարել է, որ երկրի իշխանությունները թաքցնում են Օդեսայի պրոֆմիությունների շենքում մահացածների իրական թիվը:

Օդեսայի բնակիչներն ինքնություն կազմում են մահացածների իրական թիվը, եւ ըստ այդ տվյալների` զոհերի թիվը կարող է հասնել 116 մարդու, տեղեկացնում է Думская.net-ը: Ըստ այդ տեղեկությունների` զոհերից շատերը մահացել են հրազենային վնասվածքներից, ոմանք թունավորվել են ծխից:

Օլեգ Ցարեւը նշել է նաեւ, որ իրականում զոհերի թվում նաեւ երեխաներ կան: Սակայն նա իր խոսքերի ապացույցներ չի բերել:

РИА Новости-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պրոֆմիությունների շենքում դիակները ավելի շատ են, քան իրականում ասվում է. “Մենք հաստատ գիտենք, որ այնտեղ մանկահասակ երեխաներ կան, եւ մենք վստահ ենք, որ իշխանություններն ամեն ինչ կանեն` այդ փաստը թաքցնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց սպանել են, հետո միայն այրել”,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում բախումների արդյունքում այրվել էր պորֆմիությունների շենքը, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ