11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

Ապրիլի 24-ից մայիսի 12-ը Բուենոս Այրեսում ընթանում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաեւ Հայաստանը, եւ մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Արգենտինայի “Հայ կենտրոնի”  օժանդակությամբ ցուցահանդեսի “Խոսե Էրնանդես” սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը: Ելույթներ ունեցան Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների եւ մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը եւ թուրք մտավորական եւ ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքոլուն:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. “Արդեն 40 տարի շարունակ Բուենոս Այրեսում անցկացվող Գրքի միջազգային ցուցահանդեսը վերածվում է յուրօրինակ ու գեղեցիկ մի տոնի, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթանալու համաշխարհային գրականությանը, այլ նաեւ իր մեջ կրում է մարդկանց գրքին մոտեցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, միջմշակութային երկխոսություն ծավալելու, փոխըմբռնում եւ հանդուրժողականություն խրախուսելու խորհուրդը”։

Փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն իր ելույթում անդրադարձավ հայ – արգենտինյան քաղաքական եւ մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարեւորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդրին, ինչպես նաեւ այդ ուղղությամբ Արգենտինայի իշխանությունների հետեւողական քայլերին` Կլաուդիա Ավրուխը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշմամբ մայրաքաղաքի “Պալերմո” թաղամասում անվճար տարածք կհատկացվի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:

Թուրք լրագրող, մտավորական Ռագիփ Զարաքոլուն, իր ելույթում դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը, ինչպես նաեւ Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը, անդրադարձավ Ցեղասպանության նահատակ հայ մտավորականների՝ Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի եւ այլոց դաժան սպանություններին: Ներկաներին նա տեղեկացրեց նաեւ, որ Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան քառասուն օրը” պատմավեպի թուրքերեն թարգմանությունն ու հրատարակությունը կատարվել է իր կողմից, որի համար նա թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ