Անչափահասի հեռախոսում սարսափելի տեսանյութ են գտել, թե ինչպես է նավը խորտակվում /վիդեո/
Հարավային Կորեայի ափերի մոտ գրեթե 2 շաբաթ առաջ խորտակված “Սևոլ” նավի 17-ամյա ուղևորը հեռախոսով նկարահանել է նավում գտնվող մի քանի աշակերտների վերջին րոպեները: Փրկարարները հայտնաբերել են հեռախոսը երիտասարդի մարմնի հետ, հայտնում է Вести.Ру-ն:
Հիշեցնենք, որ 477 ուղեւորով նավը անցել էր ջրի տակ: Ուղեւորների մեծ մասը դպրոցականներ էին: Ողբերգության հետեւանքով 213 հոգի մահացել է, 81-ը համարվում է կորած:
Տեսանյութը նկարահանած տղայի հայրը փոխանցել է այն ԶԼՄ-ներին: Այստեղ երևում է, որ երբ նավը սկսում է թեքվել, մի խումբ դեռահաս ուղևորներ չեն գիտակցում ողջ վտանգը և սկսում են կատակներ անել:
Երբ թեքությունն ավելի է մեծանում, աշակերտները սկսում են վախենալ, նրանցից մեկը հարցնում է, թե արդյոք ինքն իսկապես մահանալու է: Երեխաներից շատերը կատակում են, իսկ նրանցից մեկն ասում է. “Մամ, պապ, ես ձեզ սիրում եմ”: