14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Աշխարհը վերջին հրաժեշտը տվեց մեծ գրողին /ֆոտոշարք/

Մեքսիկայի մայրաքաղաքում` Գեղեցիկ արվեստների պալատում, տեղի է ունեցել կոլումբացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը, գրում է РИА Новости-ն:

Արարողությունը գլխավորել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Միջոցառմանը մասնակցել են հազարավոր մարդիկ:

Պալատի նախասրահում տեղադրված է եղել Գարսիա Մարկեսի աճյունափոշին, որը բերել էր նրա այրին՝ Մերսեդես Բարչան՝ որդիների՝ Գոնսալոյի և Ռոդրիգոյի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 87 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց հանրահայտ ու սիրված գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Նրա մահվան պատճառը թոքերի հիվանդությունն էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ